Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է ավելի քան 6%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 58,7 դոլարի: Brent տեսակի նավթը 4 տարի 2 ամսվա ընթացքում՝ 2021 թվականի փետրվարի 4-ից ի վեր, առաջին անգամ վաճառվում է մեկ բարելի դիմաց 59 դոլարից ցածր։
Չինաստանն, ի պատասխան Դոնալդ Թրամփի սահմանած առևտրային սահմանափակումների, 50%-ով բարձրացրել է ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը: Այժմ Չինաստան ամերիկյան ներմուծման ընդհանուր վճարը հասնում է 84%-ի։