Ֆինանսներ

Bitcoin-ը կտրուկ արժեզրկվել է

ԱՄՆ-ում գրանցված կրիպտո ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել։ Այս անկումը գրանցվել է Bitcoin-ի անկմանը զուգահեռ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը և համաշխարհային առևտրային պատերազմի մտավախությունները ներդրողներին ստիպել են հեռու մնալ ռիսկային ակտիվներից: 

Երկուշաբթի օրը Bitcoin-ն ընկել է մինչև 5.5%-ով՝ հասնելով 2025 թվականի ամենացածր մակարդակին։

Bitcoin պահող Strategy ընկերության բաժնետոմսերն, առավոտյան առևտրից առաջ, ընկել են ավելի քան 10%-ով, իսկ Coinbase կրիպտո բորսայի բաժնետոմսերը՝ 7%-ով: Robinhood առցանց բրոքերային ընկերության բաժնետոմսերն էլ 10.5%-ով նվազել են այն բանից հետո, երբ Barclays-ը նվազեցրել է իր գնային կանխատեսումը՝ նշելով, որ կրիպտո շուկայի անկայունությունը կարող է այս եռամսյակում նվազեցնել ընկերության գործարքներից ստացվող եկամուտը: