Tesla-ի բաժնետոմսերը երկուշաբթի առավոտյան կտրուկ նվազել են՝ անցնելով անգամ այն գինը, որից ցածր, ըստ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լատնիկի, դրանք երբեք չպետք է իջնեին. Գրում է Bloomberg-ը։
Համաշխարհային ֆոնդային շուկաներում ընդհանուր անկման ֆոնին Tesla-ի բաժնետոմսերն էժանացել են ավելի քան 10%-ով՝ հասնելով 214.80 դոլարիԼ
Լատնիկը մարտին ասել էր, որ 235.86 դոլարով բաժնետոմսերն արժե գնել, . «Այսքան էժան այլևս երբեք չեն լինի»,- ասել էր նա։
Հաջորդ օրը Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը աշխատակիցներին ասել էր, որ նրանք պետք է պահեն իրենց բաժնետոմսերը: