2024 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստանում գնաճը կազմել է 2.5%. այս մասին Radar Armenia-ին հայտնի դարձավ Վիճակագրական կոմիտեից։
Սննդամթերքի գները բարձրացել են 4.1%-ով, նույն չափով՝ 4.1%-ով, աճել են նաև ծխախոտի և ալկոհոլի գները: Ի հակադրություն՝ հագուստն ու կոշիկն էժանացել են 2.8%-ով, իսկ կենցաղային իրերը՝ 1.9%-ով:
Առողջապահության ծառայություններն այս ընթացքում թանկացել են 3.3%-ով, տրանսպորտը՝ 3.1%-ով, կրթության ոլորտը՝ 7.8%-ով, իսկ ռեստորաններն ու հյուրանոցները՝ 1.2%-ով:
2024 թվականի մարտ ամսվա համեմատությամբ՝ 2023 թվականի մարտի հետ, գնաճ է գրանցվել մի շարք ապրանքների դեպքում՝
- Մակարոնեղեն՝ 0.8%
- Հաց՝ 2.2%
- Ալյուր՝ 4.0%
- Շոկոլադ՝ 11.8%
- Կակաո՝ 16.0%
- Սուրճ՝ 17.5%
- «Իշխան» ձուկ՝ 21.5%
- Ալկոհոլ՝ 5.3%
- Ծխախոտ՝ 4.8%
- Բրինձ՝ 2.3%
- Լոբի՝ 3.5%
- Արևածաղկի ձեթ՝ 13.6%
- Թեյ՝ 6.1%
- Կարագ՝ 13.2%
- Բանջարեղեն՝ 21.0%։
Մյուս կողմից, որոշ ապրանքներ էժանացել են՝
- Թռչնամիս՝ 2.3%
- Տավարի միս՝ 0.9%
- Խոզի միս՝ 0.5%
- Շաքար և շաքարավազ՝ 5.1%
- Պանիր՝ 4.6%
- Թարմ կաթ՝ 1.3%
- Կաթնաշոռ՝ 0.4%
- Ձու՝ 2.5%
Ա.Գ.