Ֆինանսներ

Հայաստանում աշխատավարձերը բարձրացել են

Հայաստանում փետրվարին միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 4.1%-ով։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ վիճակագրական կոմիտեից։ 

Այս տարվա փետրվարին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 284,5 հազար դրամ՝ նախորդ տարվա փետրվարի 273,4 հազարի փոխարեն։ Աճը 1 տարում կազմել է շուրջ 11 հազար դրամ։ 

Պետական հատվածում միջին ամսական աշխատավարձի աճը կազմել է 4%, փետրվարին աշխատավարձը կազմել է 213 հազար դրամ՝ նախորդ տարվա 204,7 հազարի փոխարեն։ Այսինքն, 1 տարում աճը կազմել է շուրջ 8 հազար դրամ։ 

Մասնավոր հատվածում փետրվարին միջին աշխատավարձը եղել է 313 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա 301,3 հազար դրամի փոխարեն։ Աճը կազմել է 3.7% կամ շուրջ 11 հազար դրամ։