Ֆինանսներ

Վրաստանն իր բիթքոյինի պահուստով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում

Վրաստանը հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում, որոնք իրենց ֆինանսական կապիտալը պահում են նաև թվային ակտիվների տեսքով։ Arkham Intelligence-ի գնահատմամբ՝ Վրաստանի կառավարությունը նախորդ տարի պաշարել է 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյին։

Թոփ երկրների անվանացանկը գլխավորում են ԱՄԷ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը։ ԱՄէ-ն ոչ պաշտոնական տվյալներով կուտակել է 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյին, ԱՄՆ-ն պաշտոնապես հայտարարագրել է 17.23 միլիարդ դոլարին համարժեք 198,109 բիթքոյին։ Չինաստանի թվային ակտիվների պահուստները գնահատվում են 16.8 միլիարդ դոլարին համարժեք 194,000 բիթքոյին։

Ցուցակում հայտնվել են նաև Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան և Ուկրաինան։

Բիթքոյինի և թվային այլ ակտիվների դերը համաշխարհային տնտեսության մեջ գնալով մեծանում է։ Շատ պետություններ իրենց ֆինանսական կապիտալի մի մասը նախընտրում են պահել թվային արժեքներով, ԱՄՆ-ում նույնիսկ այս ամիս ստեղծվել է բիթքոյինի ռազմավարական պետական պահուստ։