ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Bitcoin-ի ռազմավարական պետական պահուստ ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել:
Սպիտակ տան կրիպտոարժույթների հարցերով պատասխանատու, միլիարդատեր Դեյվիդ Սաքսը՝ X (նախկինում՝ Թվիթեր) սոցիալական ցանցում կատարած գրառմամբ այս որոշման հետ կապված որոշ մանրամասներ է հայտնել։ Նրա խոսքով՝ պահուստը ձևավորվելու է դաշնային կառավարությանը պատկանող բիթքոյիններով, որոնք բռնագրավվել են քրեական կամ քաղաքացիական դատական գործերի շրջանակում։
Այս քայլը նպատակ ունի ամրապնդելու ԱՄՆ-ի դիրքերը կրիպտոարժույթների գլոբալ շուկայում։