ԱՄՆ դոլարը երեք ամսվա ընթացքում իջել է ամենացածր մակարդակին. պատճառը Թրամփի առևտրային պատերազմն է. գրում է Reuters-ը։
Համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ դոլարի ինդեքսը նվազել է մինչև 105,46 կետ, ինչը դեկտեմբերի 6-ից ի վեր վատագույն ցուցանիշն է:
Ֆունտ ստեռլինգը, ընդհակառակը, ամրապնդվել է մինչև 1,28025 դոլար՝ երեք ամսվա ընթացքում առավելագույնը:
Կանադական դոլարը թուլացել է 0,23 տոկոսով, մեքսիկական պեսոն մասնակի վերականգնել է դիրքերը։ Իսկ ճապոնական իենը արժևորվել է 0,15 տոկոսով։
Ֆինանսական շուկաները մտահոգված են, որ սակագների բարձրացումը կարող է հարվածել ամերիկյան տնտեսությանը, առավել ևս, երբ այն արդեն դանդաղեցման նշաններ է ցույց տալիս:
Եվրոն նույնպես աճել է՝ հասնելով վերջին եռամսյակի առավելագույն մակարդակին՝ 1,0639 դոլար։