Bitcoin-ի արժեքը սկսել է նվազել, չնայած՝ կիրակի աճ էր գրանցել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կրիպտոարժույթների ազգային ռազմավարական պահուստ ստեղծելու առաջարկից հետո։
Կիրակի օրը Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր այս նախաձեռնության մասին, ինչը սկզբում խթանեց թվային արժույթների աճը։
Թրամփը նշել էր, որ հունվարին իր ստորագրված հրամանով կստեղծվի կրիպտոարժույթների պաշար, որը կներառի Bitcoin, Ether, XRP, Solana և Cardano։ Մինչ այդ, այս ակտիվների մասին պաշտոնապես չէր խոսվել։
«Bitcoin-ը և Ether-ը կլինեն պահուստի հիմքում»,- գրել էր Թրամփը։
Նրա այս հայտարարությունը հանգեցրեց Bitcoin-ի 20%-անոց աճի։ Սակայն, սա կարճ տևեց. հունվարի կեսերից Bitcoin-ը անկում է գրանցում՝ կապված Թրամփի՝ կրիպտոյի կարգավորումը մեղմելու մասին խոստումների չիրականացման հետ։
Կրիպտոարժույթների շարժը․
Ether-ը նվազել է 4.3%-ով՝ հասնելով 2,127.10 դոլարի, իսկ կիրակի օրվա համեմատ անկումը կազմել է 16%։
XRP-ն նվազել է 15%-ով՝ հասնելով 2.48 դոլարի, սակայն ուրբաթ օրվա համեմատ աճել է 25%-ով։
Solana-ն նույնպես անկում է գրանցել՝ 16%-ով՝ հասնելով 148.89 դոլարի, բայց ուրբաթի համեմատ 1.6%-ով բարձր է մնացել։
Cardano-ն ամենամեծ անկումն է գրանցել՝ 19%-ով՝ հասնելով 0.8940 դոլարի, ինչպես նաև 3%-ով նվազել է ուրբաթ օրվա համեմատ։
Մեծագույն կրիպտոինվեստորներից մեկը՝ Professional Capital Management ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Էնթոնի Պոմպլիանոն, երկուշաբթի օրը իր հաճախորդներին ուղղված նամակում նշել է, որ չի աջակցում կրիպտոարժույթների ռազմավարական պահուստ ստեղծելու գաղափարին։