Citigroup - ը 280 դոլարի փոխարեն սխալմամբ հաճախորդի հաշվին է փոխանցել 81 տրիլիոն դոլար։ Այս մասին հաղորդում է Financial Times-ը։
2024 թվականի ապրիլին կատարված գործարքը նախատեսված է եղել փոքր գումար փոխանցելու համար, բայց ձեռքով մուտքագրման սխալի և պահուստային համակարգի սխալ ինտերֆեյսի պատճառով ահռելի գումար է փոխանցվել։
«Չնայած հանգամանքին, որ այս չափի վճարում իրականում չէր կարող իրականացվել, մեր մասնագետները օպերատիվ հայտնաբերեցին սխալը Citi ledger - ի երկու հաշիվների միջև տվյալների մուտքագրման ժամանակ, և մենք չեղյալ հայտարարեցինք այս գործողությունը», - ասաց Citigroup-ի ներկայացուցիչը:
Միջադեպը որևէ ազդեցություն չի ունեցել բանկի կամ նրա հաճախորդի վրա: