Ֆինանսներ

Թրամփի մեմ-քոինը վաստակել է մոտ 100 միլիոն դոլար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվամբ թողարկված կրիպտոարժույթի կազմակերպությունը երկու շաբաթում գրեթե 100 միլիոն դոլար առևտրային վճարներ է ստացել։ Այդ եկամուտը ստացվել է մի նախագծից, որի հետևանքով տասնյակ հազարավոր փոքր ներդրողներ կորուստներ են կրել:

Այս մեմ-կոինը, որը հայտնի է որպես $Trump, թողարկվել է հունվարի 17-ին: Այն արագորեն աճել է՝ հունվարի 19-ի երդմնակալությունից մեկ օր առաջ հասնելով ավելի քան 14.5 միլիարդ դոլար ընդհանուր շուկայական արժեքի: Այդ ժամանակից ի վեր դրա արժեքը նվազել է երեք անգամ:

Կրիպտոարժույթի հետևում կանգնած կազմակերպություններից մեկը CIC Digital ընկերությունն է, որը պատկանում է Թրամփին: $Trump-ի պաշտոնական կայքում նշվում է, որ CIC Digital-ը «կստանա առևտրային եկամուտներ՝ կապված մեմ-կոինի առևտրային գործունեության հետ»: