Թրամփի մեմքոինն այժմ կարող է օգտագործվել ժամացույցներ և սպորտային կոշիկներ գնելու համար. գրում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Թրամփի ապրանքանիշով ապրանքներ վաճառող մի քանի կայքեր սկսել են վճարման համար ընդունել Թրամփի մեմքոինը։ Այդ կայքերից են GetTrumpWatches.com-ը, GetTrumpFragrances.com-ը և GetTrumpSneakers.com-ը, որոնք լիցենզավորել են նախագահ Դոնալդ Թրամփի ապրանքանիշը։