Ֆինանսներ

Չեխիան մտադիր է պահուստներ պահել Bitcoin-ով

Չեխիայի ազգային բանկի տնօրեն Ալյոշ Միխլը հայտարարել է, որ կենտրոնական բանկի խորհրդին կներկայացնի Bitcoin-ում ներդրումներ կատարելու ծրագիրը։ Financial Times-ին տված հարցազրույցում նա ընդգծել է՝ հավանական է, որ արդեն հաջորդ շաբաթ կենտրոնական բանկը վերանայի տոկոսադրույքները՝ նվազեցնելով դրանք 25 կետով:

Միխլն ասել է, որ ծրագիրը տնօրենների խորհրդին կներկայացնի հինգշաբթի, և եթե այն հաստատվի, բանկն, ի վերջո, կկարողանա Bitcoin-ով պահել պահուստների մինչև 5% -ը՝ 140 մլրդ եվրոյի չափով։

«Մեր ակտիվների դիվերսիֆիկացիայի համար բիթքոինը լավ տարբերակ է», - ասել է նա:

Նա հավելել է, որ Bitcoin-ի փոխարժեքը կաճի՝ նույնիսկ առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության, քանի որ շատերի համար դա այլընտրանքային ներդրում է: