Ֆինանսներ

Հաջորդ տասնամյակին առնվազն հինգ տրիլիոնատեր կլինի. Oxfam

Oxfam-ի վերջին զեկույցի համաձայն՝ 2024 թվականին միլիարդատերերի կարողությունն աճել է 2 միլիարդ դոլարով, այսինքն, երեք անգամ ավելի արագ, քան նախորդ տարի։

Եվրոգոտու ՀՆԱ-ն կազմում է 14,5 տրլն եվրո։ Դա համարժեք է նրան, ինչին տիրապետում էին ամբողջ աշխարհի միլիարդատերերը 2024 թվականին։

Զեկույցի համաձայն՝ անցյալ տարի միլիարդատերերի թիվը հասել է 2769-ի։

Oxfam International աղքատության դեմ պայքարի խմբի տվյալներով՝ 2024 թվականին ամենահարուստների կարողությունն աճել է 1,93 տրիլիոն եվրոյով, ինչը երեք անգամ ավելի արագ է, քան մեկ տարի առաջ։ Միևնույն ժամանակ, աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը (օրական 6,64 եվրոյից պակաս) 1990 թվականից ի վեր գրեթե չի փոխվել։

Համաշխարհային անհավասարության մասին զեկույցը նաև կանխատեսում է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում առնվազն հինգ տրիլիոնատեր կհայտնվի: Հատկանշական է, որ մեկ տարի առաջ ՀԿ-ն կանխատեսում էր, որ այս ընթացքում կհայտնվի միայն մեկ տրիլիոնատեր։

Oxfam-ի «Takers Not Makers» հետազոտությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ համաշխարհային քաղաքական և ֆինանսական էլիտայի ներկայացուցիչները պատրաստվում էին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենամյա հանդիպմանը։