Oxfam բարեգործական կազմակերպությունների միավորումը Բեռլինում հրապարակել է սոցիալական անհավասարության վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Հիմնական եզրակացությունը, որը հետազոտողները նշում են իրենց «Takers not Makers» զեկույցում, հետևյալն է. ամենահարուստ մարդիկ ճգնաժամային ժամանակաշրջանների հիմնական շահառուներն են:
Ամեն շաբաթ աշխարհում հայտնվում էին միջինը չորս նոր միլիարդատերեր։
Մինչ ամբողջ աշխարհում սովյալների թիվը հասել է 733 միլիոնի (152 միլիոնով ավելի, քան 2019 թվականին), մեկ այլ ցուցանիշ նույնպես կտրուկ աճել է. 2024 թվականին միլիարդատերերի թիվն աճել է 204-ով և կազմել 2769 մարդ:
Նրանց ընդհանուր ակտիվները 2023 թվականի 13 տրիլիոն դոլարից հասել են 15 տրիլիոն դոլարի։
«Սա նշանակում է, որ 2024 թվականին ամբողջ աշխարհում միլիարդատերերի ընդհանուր կարողությունն աճել է երեք անգամ ավելի արագ, քան 2023 թվականին», - ասվում Է Oxfam-ի զեկույցում: Միջին հաշվով, յուրաքանչյուր միլիարդատեր հարստացել է օրական երկու միլիոն դոլարով: 10 ամենահարուստ միլիարդատերերի համար այս ցուցանիշը կազմել է նույնիսկ օրական 100 միլիոն ԱՄՆ դոլար: Ամեն շաբաթ աշխարհում հայտնվում էին գրեթե չորս նոր միլիարդատերեր։
Oxfam-ի զեկույցը հիմնված է տարբեր աղբյուրների տվյալների վրա: Մասնավորապես, վերլուծաբանները միավորել են Forbes-ի գնահատականները միլիարդատերերի հարստության վերաբերյալ Համաշխարհային բանկի տվյալների և UBS World Wealth Report զեկույցի հետ: