Այս գիշեր Bitcoin-ն առաջին անգամ ոչ միայն հասել է 100.000 դոլարին, այլև՝ անցել գերազանցել վաճառվելով մինչև 103.000 դոլարով։
Դոնալդ Թրամփի ընտրությունը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում խթանեց ակնկալիքները, որ նրա վարչակազմը կստեղծի բարենպաստ կարգավորիչ միջավայր կրիպտոարժույթների համար:
Bitcoin-ի արժեքն այս տարի ավելի քան կրկնապատկվել է և աճել է մոտ 45%-ով այն չորս շաբաթվա ընթացքում, երբ Թրամփը համոզիչ հաղթանակ տարավ ընտրություններում, որի արդյունքում Կոնգրես ընտրվեցին կրիպտոարժույթի օգտին հանդես եկող բազմաթիվ օրենսդիրներ: