Ֆինանսներ

50 շենքերի համաֆինանսավորման հանձնառություն կտրվի

Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է առնվազն ևս 50 շենքերի էներգաարդյունավետ արդիականացման համաֆինանսավորման հանձնառություն, որի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը հանդես է գալու որպես ծրագրի իրականացնող գործընկեր:

Ծրագրի ներդրումը կկազմի մինչև 3 մլն ԱՄՆ դոլար: Շենքերի արդյունավետության բարձրացման նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները և աջակցել ավելի կանաչ ու դիմակայուն Հայաստանին։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը` Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։

2017թ. ծրագրի մեկնարկից ի վեր համաֆինանսավորել ենք 157 բազմաբնակարան շենքերի և 59 հասարակական շենքերի, այդ թվում՝ 45 մանկապարտեզների և դպրոցների էներգաարդյունավետ արդիականացումը: