Լոնդոնի բորսայում նկատվում է վրացական ընկերությունների բաժնետոմսերի գների անկման միտում։
Այսպես, օրինակ, մեկ օրվա ընթացքում TBC Bank Group-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 11.15%-ով, Bank of Georgia-ի բաժնետոմսերի արժեքը՝ 6.75%-ով, իսկ Georgia Capital-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 8.8%-ով։
Հարկ է նշել, որ վրացական ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկման միտում նկատվում է հոկտեմբերի 22-ից: