Ֆինանսներ

Բանկերն արձանագրել են շուրջ 268 մլրդ դրամի զուտ շահույթ

ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրել են շուրջ 268 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 25%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս մասին հաղորդում է «Մոդեքս» վերլուծական կենտրոնը։

Ամենամեծ շահույթը արձանագրել է Ardshinbank-ը՝ շուրջ 83 մլրդ դրամ։ Բոլոր բանկերն աշխատել են շահույթով, սակայն բանկերից 3-ի դեպքում գրանցվել է զուտ շահույթի անկում։