Ֆինանսներ

Amazon-ը 2025 թվականից 5-օրյա աշխատանքային շաբաթ կպահանջի

Amazon-ը 2025 թվականից հնգօրյա աշխատանքային շաբաթ կպահանջի՝ ամրապնդելով եռօրյայի նախորդ պարտավորությունը. հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Էնդի Ջեսին աշխատակիցներին ուղղված նամակում։

Նա նշել է, որ եռօրյա ժամանակացույցի փորձը հաստատեց գրասենյակում աշխատելու առավելությունների վերաբերյալ ընկերության համոզումը։

2020թ. համաճարակի սկզբից ի վեր շատ ընկերություններ աշխատակիցներին թույլ էին տվել աշխատել տնից։ Սակայն տեխնոլոգիական որոշ ընկերություններ պահանջել են շաբաթական 2-3 օր վերադառնալ գրասենյակ։

Amazon-ի աշխատակիցները Reuters-ին պատմել են՝ ինչպես է ընկերությունը նրանցից պահանջել երբեմն աշխատել հեռավար կամ տեղափոխվել Սիեթլ, եթե ուզում են պահպանել իրենց աշխատատեղերը։ Որոշ աշխատակիցներ կամավոր հեռացել են աշխատանքից և արգելափակվել Amazon-ի համակարգերում։