Ֆինանսներ

Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում

Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում։

Վրաստանը դարձել է ԱՊՀ 7-րդ երկիրը, որտեղ ընկերությունը զարգացնում է մարկետփլեյսը։

«Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում։ Հանրապետության բնակիչներն արդեն կարող են մարկետփլեյսում գնել տարբեր կատեգորիաների ավելի քան 50 մլն ապրանք՝ էլեկտրոնիկայից մինչև գեղեցկության ու առողջության համար նախատեսված ապրանքներ»,-հայտնել է ընկերությունը՝ նշելով, որ առաջին փուլում առաքումները կտևեն մոտ 14 օր։