2024 թվականի սեպտեմբերի 9-ից շրջանառության մեջ է դրվում նոր արծաթե հուշադրամ՝ նվիրված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակին:
Հուշադրամը խորհրդանշում է Գևորգյան հոգևոր ճեմարանի նշանակալի դերակատարությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական մշակույթի, գիտության ու կրթության պատմության մեջ:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված, Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնին և խաչքարի վարդյակը:
Դարձերեսին՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիմապատկերը և ճեմարանի շենքը: