Ֆինանսներ

«Մենք 130 մլրդ դրամ հետաձգված ավելացված արժեքի հարկ ունենք». Բադասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կարող ենք արձանագրել, որ շինարարության ոլորտում տնտեսությունը որքան աճում է, հավաքագրվող հարկերն այդքան նվազում են». այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ապա բացատրեց, թե ինչով է սա պայմանավորված։

Նրա խոսքով՝ ասվածը վերաբերվում է ավելացված արժեքի հարկին. «Կրեդիտի և դեբետի տարբերությունը, այսինքն, վճարման ենթակա գումարի և վերադարձման և հաշվանցման ենթակա գումարի տարբերությունը դրական մեծություն է կազմել՝ 5,6 մլրդ դրամ։ Այս տարվա առաջին եռամսյակում ունենք 10,7 մլրդ դրամ։ Այս գործոնը առաջին հերթին կապված է նրա հետ, որ բնակարանների վաճառքից ավելացված արժեքի հարկը առաջանում է, երբ բնակարանը կադաստրում ենթակա է պետական գրանցման։ Այսինքն, գնման իրավունքներով բնակարանների օտարումներն է տեղի ունենում։ Այդ գումարներից ԱԱՀ չի առաջանում, բայց շինծառայությունների ձեռքբերման, շինանյութի ներմուծման, ՀՀ տարածքում ձեռքբերման համար ԱԱՀ դեբետներ են առաջանում։ Հիմա այդ դեբետներն ավելի մեծ մեծություն են կազմում, քան կրեդիտները, որոնք հետաձգված են»։

Բադասյանի խոսքով՝ 3 տարվա ընթացքում (ներառյալ՝ այս տարի) 130 մլրդ դրամ կարել էր հավաքագրել ԱԱՀ շինարարության ոլորտից. այս թիվը կրեդիտի և դեբետի տարբերությունն է, որը հավաքագրվել է գնման իրավունքների հանրագումարով․ «Մենք 130 մլրդ դրամ հետաձգված ավելացված արժեքի հարկ ունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում