«Անցած տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ ենք հավաքել». ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանի խոսքով՝ ԱԱՀ-ի 4,9% նվազում կա․
«Բայց նայենք, թե այդ որ ԱԱՀ-ն է նվազել։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվողը, որը 34,7%-ով նվազել է, բացարձակ մեծությամբ 62,8 մլրդ դրամ է։ Այսինքն, պակասել են ներմուծումները․ ներմուծման ժամանակ սահմանին վճարվող ԱԱՀ-ն ամենաարագ հավաքագրվող հարկատեսակներից մեկն է։ Ներմուծումը պակասել է, հետևաբար, պակասել է եկամուտը»։
Ըստ նրա՝ հարկային մարմնի կողմից հավաքագրված հարկերը ավելացել են 123 մլրդ դրամով, որը կազմում է 14%, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 25,2 %-ով։