Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,437.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7.7% ով կամ 103.3 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,495.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 20.8%-ով կամ 257.8 մլրդ դրամով:
2024 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 58 մլրդ դրամ պակասուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 96.4 մլրդ դրամ հավելուրդի դիմաց: