Ֆինանսներ

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են

2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառվել են 79 ՏՏ ընկերություններ, որոնք պետբյուջեի համար ապահովել են 45․9 մլրդ դրամի եկամուտ` 123 մլն դրամով ավելի քիչ, քան 2023թ-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին տեղեկանում ենք MODEX ընկերության կողմից հրապարակումից։

1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված ՏՏ ընկերությունները միասին 2024թ-ի առաջին կիսամյակում ապահովել են ՊԵԿ-ի կողմից վերահսկվող եկամուտների 4․4%-ը` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի 4.8%-ի փոխարեն։ 

79 ՏՏ ընկերությունները միասին վճարել են 9․2 մլրդ դրամի շահութահարկ, որի գծով առաջատար Synopsys Armenia ընկերությունը ապահովել է վճարված շահութահարկի 12%-ը (1․1 մլրդ դրամ)։

ՏՏ ոլորտի 20 ամենախոշոր հարկատուներից ութի դեպքում վճարած հարկերը նվազել են․ անկումը խոշոր է հատկապես Veeam Armenia, VMware, DataArt և EPAM ընկերությունների դեպքում, ընդ որում՝ պայմանավորված գերազանցապես եկամտային հարկի նվազմամբ։

Յուրաքանչյուր ընկերության գծով հարկերը հաշվարկվել են որպես պետբյուջե ընկերությունից վճարված ընդհանուր գումարների և ԱԱՀ, ակցիզային հարկի մասով միասնական հաշիվ վերադարձված գումարների տարբերություն։