Միացյալ Թագավորության Բրիտանական Revolut առցանց բանկն այսօր՝ հուլիսի 25-ին, հայտնել է, որ իրեն հաջողվել է Մեծ Բրիտանիայում բանկային գործունեության լիցենզիա ստանալ: Այսպիսով, ավարտվեց ընկերության պայքարը, որը տևեց երեք տարի՝ նման գործունեություն իրականացնելու հնարավորության համար։
«Revolut» բանկային լիցենզիայի հայտը ներկայացվել է դեռ 2021 թվականին։ Այդ ժամանակ ընկերությունն արդեն ուներ Եվրոպական կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիա, որը թույլ էր տալիս նրան գործել Եվրոպական տնտեսական գոտու երկրներում (ԵՄ երկրներ, Իսլանդիա, Լիխտենշտեյն և Նորվեգիա):