Ֆինանսներ

Evolution Georgia-ի 5000 աշխատակից գործադուլ է սկսել

Evolution Georgia օնլայն կազինոյի հազարավոր աշխատակիցներ անժամկետ գործադուլ են սկսել։ Նրանք պահանջում են ավելի լավ աշխատանքային պայմաններ և բարձր աշխատավարձ։

Կեսօրին ցուցարարները սկսեցին հավաքվել ընկերության գրասենյակի մոտ՝ Մեխանիզացիայի փողոցում։ Վրաստանի գյուղատնտեսության, առևտրի և արդյունաբերության աշխատողների արհմիության ղեկավար Գիորգի Դիասամիձեն հայտնել է, որ երեք օր առաջվա տվյալներով ավելի քան 4,6 հազար աշխատակից պատրաստվում էր գործադուլ անել, ինչը Evolution Georgia-ի ողջ անձնակազմի մոտ 60%-ն է։