Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները հունվար-մայիսին կազմել են 412,51 միլիարդ յուան (56,81 միլիարդ դոլար), ինչը 28,2%-ով պակաս է տարեկան կտրվածքով․ հայտնել է երկրի առևտրի նախարարությունը: Չինաստանում օտարերկրյա ներդրումները նվազում են 12-րդ ամիսն անընդմեջ։
«Ներկայումս օտարերկրյա ներդրողների ակնկալիքներն ու վստահությունը հիմնականում կայուն են», - ասված է նախարարության հայտարարության մեջ։