Ֆինանսներ

Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է

Սևծովյան Բաթումում բնակարանների վաճառքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 22,8%-ով: Ընդհանուր առմամբ, վաճառվել է 3,4 հազար բնակարան․ ասվում է «Galt & Taggart» ներդրումային ընկերության հետազոտության մեջ։ Շուկայի ծավալը կազմել է 209,3 մլն դոլար: նորակառույց շենքերի վաճառքը նվազել է 22,3%-ով, իսկ հին բնակարաններինը՝ 22,1%-ով:

Բաթումում բնակարանների միջին կշռված գինը մեկ տարվա ընթացքում նվազել Է 8,1%-ով և կազմել է 857 դոլար 1մ²-ի համար: