Ֆինանսներ

ՄԹ-ն 8 մլրդ ֆունտի էներգետիկ գործարք է կնքել ռուսական գազ ներկրող ընկերության հետ

Միացյալ Թագավորության հիվանդանոցները, քաղաքապետարանները և կառավարական գրասենյակները կտաքանան՝ շնորհիվ ֆրանսիական Total Energies էներգետիկ գիգանտի դուստր ձեռնարկության հետ լայնածավալ էներգետիկ գործարքի, որը դեռևս ռուսական գազ է ներմուծում Եվրոպա։ Այդ ամենը ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ ՄԹ նախարարները պարծենում էին, որ «Պուտինին դուրս են մղում շուկայից»:

8 միլիարդ ֆունտ ստեռլինգ գազի մատակարարման քառամյա պայմանագիրը, որը նախորդ տարի համաձայնեցված էր Մեծ Բրիտանիայի կառավարության և TotalEnergies Gas and Power-ի միջև, ուժի մեջ է։ Ընկերությունը ֆրանսիական հանածո վառելիքի հսկա TotalEnergies-ի դուստր ձեռնարկությունն է, որը շարունակում է մնալ ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) խոշոր ներմուծողը Եվրոպա: