Amazon-ի հիմնադիր և գլխավոր սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը վերադարձրել է աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը՝ շրջանցելով Իլոն Մասկին՝ համաձայն «Bloomberg Billionaires Index»-ի:
Amazon-ի հիմնադրի կարողությունը կազմել է 200 միլիարդ դոլար, իսկ Մասկինը՝ 198 միլիարդ դոլար: Մասկը վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է մոտ 31 միլիարդ դոլար, իսկ Բեզոսը՝ 23 միլիարդ դոլար: