Ֆինանսներ

«Toyota»-ն Բրազիլիայում 2 մլրդ դոլարի ներդրում կանի

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող «Toyota» ընկերությունը ծրագրում է միլիարդներ ներդնել Բրազիլիայի տնտեսությունում։ Ընկերությունը պլանավորում է մոտակա տարիներին Բրազիլիայում ներդնել 2.2 մլրդ դոլար։ Այդ մասին հայտարարել է Բրազիլիայի փոխնախագահ Ջերալդո Ալկմինը։