Yandex-ը գործարք է կնքել իր բիզնեսը 475 միլիարդ ռուբլով ներդրողների կոնսորցիումին վաճառելու վերաբերյալ: Այն կդադարի լինել մայր ընկերություն: Նոր մայր ընկերությունը կդառնա «Յանդեքս» միջազգային բաժնետիրական ընկերությունը:
«Յանդեքսի» նոր սեփականատերերի կոնսորցիում են մտել leta Capital-ի հիմնադրի, «Ինֆինիտում»-ի ղեկավարի, «Լուկօյլ» խմբի և «Գազպրոմի» նախկին փոխնախագահի կառույցները: «Յանդեքսը» կպահպանի Yandex N. V խմբի բիզնեսները, ծառայությունները և ակտիվները, բացառությամբ՝ արտասահմանյան ստարտափների և Ֆինլանդիայի դատա-կենտրոնի։
«Յանդեքսը» մինչև 2024 թվականի ավարտը Yandex N. V.-ին կտրամադրի իր տեխնոլոգիաների մի մասի օգտագործման սահմանափակ իրավունքներ: