Ֆինանսներ

Deutsche Bank–ը 3500 աշխատող է կրճատում

Deutsche Bank-ը հայտարարել է,  որ կկրճատի 3500 աշխատատեղ, հետ կգնի բաժնետոմսերը և կվճարի շահաբաժիններ։ Այդ որոշումները ներդրողներին ուղղված վերջին ուղերձում են, որի համաձայն՝ բանկի վերականգնումը շարունակվում է:

Գերմանիայի ամենամեծ բանկը ձգտում է լուծել տարիների ցնցումները և կենտրոնանալ ավելի կայուն մանրածախ բանկային գործունեության վրա:

Բանկն արդեն հայտարարել էր աշխատատեղերի կրճատման ծրագրերի մասին, բայց սա առաջին դեպքն էր, երբ նա նշում է կրճատումների քանակը, ինչը իր համաշխարհային աշխատուժի մոտ 4%-ն է, որը կազմում է մոտ 90․000 մարդ: