Ֆինանսներ

«Հայաստանը միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների համար դառնում է հետաքրքիր». Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն, այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով պետական պարտքի կառավարմանը, ասաց, որ ուրախալի է, որ ոչ ռեզիդենտների և ոչ բանկում ներդրողների կշիռը բարելավվում է․

«Սա նշանակում է, որ Հայաստանը միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների համար դառնում է հետաքրքիր։ Պարտատոմսերի եկամտաբերության դրական կա, որտեղ նկատվում է որոշակի նվազում։ Սա պայմանավորված է նաև ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազմամբ»,-ասաց նախարարը։