Վրաստանը 2023 թվականին Ռուսաստան է արտահանել մոտ 62,2 հազար տոննա գինի։ Դա 10,9%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ Այd մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Վրաստանը Ռուսաստան է արտահանել 62,28 հազար տոննա գինի՝ 168,3 մլն դոլարի չափով: Նախորդ տարի մատակարարումները կազմել են 69,9 հազար տոննա՝ 160,8 մլն դոլարի չափով: Ռուսաստան ապրանքների արտահանման ընդհանուր ծավալում գինու բաժինը կազմել է 26,6%: