Ֆինանսներ

Google-ը 700 մլն դոլար կվճարի մրցակցության սահմանափակման համար

Google-ը 700 մլն դոլար կվճարի ԱՄՆ նահանգների ներկայացրած հայցի պահանջները կարգավորելու համար, որոնք ընկերությանը մեղադրել են Android օպերացիոն համակարգի հիման վրա սարքերի համար հավելվածների ոլորտում մրցակցությունը սահմանափակելու մեջ: 

Google-ը 630 մլն դոլար կներդնի սպառողների համար նախատեսված հիմնադրամում, իսկ 70 մլն դոլար՝ Նահանգների համար նախատեսված հիմնադրամում: