Ֆինանսներ

3 կենսաթոշակային ֆոնդերի հանրագումարը տարեվերջին գերազանցել է 400 մլրդ դրամը

Amundi-Acba Asset Management-ի կողմից կառավարվող 3 կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների հանրագումարը 2023թ․ տարեվերջին գերազանցեց 400 մլրդ դրամը՝ կազմելով 417 մլրդ դրամ, որից մոտ 74 մլրդ-ը (18%-ը) ձևավորվել է կառավարման արդյունքում ապահովված եկամտից, շուրջ 343 մլրդը` կուտակային հատկացումներից։

417 մլրդ դրամի շուրջ 70%-ը ներդրված է Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես․ 
- Պետական և կորպորատիվ պարտատոմսերում,
- Բանկային ավանդներում,
- Հրապարակային բաժնետոմսերում, որը կենսաթոշակային ֆոնդերի առաջին ուղիղ ներդրումն է հայկական ընկերության բաժնետիրական կապիտալում,
- Մասնավոր բաժնեմասնակացային ֆոնդում, որը ներդրումներ է իրականացնում բացառապես ՀՀ տնտեսության մեջ։

Ակտիվների մնացած մասը արտասահմանյան ներդումներն են, որոնք էլ ապահովում են կենսաթոշակային ֆոնդերի միջազգային դիվերսիֆիկացիան։