Ֆինանսներ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Փարիզում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան֊քննարկմանը

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Փարիզում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ՝ OECD) Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում մասնակցել է «ՏՀԶԿ Եվրասիական Մրցունակություն» կլոր սեղան֊քննարկմանը։ 

Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում ՓՄՁ թվայնացմանն ու արտադրողականության բարձրացմանը միտված և ընդհանուր թվային փոխակերպման քաղաքականությանը վերաբերող հարցեր: 

Եվրասիական շաբաթ 2023-ի շրջանակում Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև «Ցածր ածխածնային տնտեսության անցումը Եվրասիայում» պանելային քննարկմանը։