Ֆինանսներ

Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ-ի կրիպտոֆինանսավորման դեմ

Իսրայելը պայքարի նոր ճակատ է բացել «Համաս»–ից մինչև «Հեզբոլլահ»՝ Իրանի կողմից աջակցվող զինյալ խմբավորումների ֆինանսավորման դեմ։ Այն թիրախավորել է արագ զարգացող Tron կրիպտո–ցանցը, որը մինչև վերջերս ավելի քիչ ուշադրություն էր գրավում, քան Bitcoin-ը:

Tron ցանցը, որն ավելի արագ և էժան է, քան Bitcoin-ը, առաջ է անցել իր մրցակցից՝ որպես կրիպտո փոխանցումների հարթակ։ Այն համաձայն ֆինանսական հանցագործությունների փորձագետների և բլոկչեյն հետաքննության մասնագետների, կապված է Իսրայելի, Միացյալ Նահանգների և այլ երկրների կողմից ահաբեկչական կազմակերպություններ ճանաչված խմբերի հետ: