Ֆինանսներ

Հայաստանն առաջ է անցել Իսպանիայից՝ որպես Ռուսաստան վիսկիի խոշորագույն արտահանող

Այս տարի Հայաստանը առաջ է անցել Իսպանիայից՝ որպես Ռուսաստան վիսկիի խոշորագույն արտահանող: Հայաստանը վեցերորդ տեղից բարձրացել է հինգերորդ՝ 5,6 մլն դոլար ծավալով, պարզել է ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով այս և նախորդ տարիների հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ խմիչքի խոշորագույն մատակարարների վիճակագրությունը:

Այս տարվա ընդամենն ինն ամսում ՌԴ վիսկիի ներմուծման ծավալը կազմել է 262,5 մլն դոլար, ներմուծման ամենամեծ բաժինը Լատվիայինն է՝ 190,6 մլն դոլար, ինչը 6 անգամ ավելի է 2022 թ. նույն ժամանակահատվածի համեմատ։ Լիտվան մատակարարել է 28,9 միլիոն դոլարի վիսկի՝ 2022 թ. ցուցանիշը ավելացնելով ինն անգամ։

Առաջատարների հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան (10,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ 18 տոկոսով նվազում), Ֆրանսիան (7 մլն դոլար, որը մատակարարումները ավելացրել է 1,5 անգամ) և Հայաստանը (5,6 մլն դոլար)՝ մատակարարումներն ավելացնելով 2,5 անգամ: