Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Իտալիայի Բավենո քաղաքում կայացող զբոսաշրջության միջազգային ֆորումի՝ «Forum Internazionale Del Turismo 2023»-ի շրջանակում նոյեմբերի 25֊ին մասնակցել է պանելային քննարկմանը։
Հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Քննարկումը նվիրված է եղել զբոսաշրջության ոլորտի սոցիալական նշանակությանը, նրա դերին խաղաղության և միջազգային համերաշխության հաստատման գործում։