Ֆինանսներ

Քերոբյանը Աբու Դաբիում ներկայացրել է «չոր նավահանգիստ» նախագիծը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել նաև ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի հետ։ 

 

Նախարարության հաղորդմամբ՝ քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցվող առաջընթացը։ Կողմերն անդրադարձել են նաև այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող։ 

Ներկայացնելով Հայաստանում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։

Զրուցակիցները պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկուստեք հետաքրքրող հարցերի վերաբերյալ։