Շաբաթ, 23 Սեպտեմբերի 2023

USD384.11

EUR406.19

RUB3.90

Երևան 26 ℃

Рус Eng

Դիլիջանում անցկացվում է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով

Ֆինանսներ

3 Սեպտեմբերի, 10:52

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում դրամի ներդրման 30-ամյակի միջոցառումների շրջանակում «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսի հանձնաժողովը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ անցկացվելում է «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով բարձր մակարդակի գիտաժողով:

Գիտաժողովին, որին մասնակցում են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտասահմանից, ներկայացվում է հայկական դրամի անցած 30-ամյա ուղին, քննարկվում են դրամավարկային և բյուջետային քաղաքականությանը, գլոբալ ֆինանսական համակարգում թվային և «կանաչ» տնտեսությունների դերին, գլոբալ ֆինանսական համակարգի ռիսկերին, թվային արժույթին վերաբերող հարցեր:

Գիտաժողովին ելույթներով և զեկուցումներով հանդես են գալիս Արժույթի միջազգային հիմնադրամի և Հաշվարկների միջազգային բանկի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Հունգարիայի, Հյուսիսային Մակեդոնիայի ազգային և կենտրոնական բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև տնտեսագիտական հետազոտությունների ոլորտում հայտնի այնպիսի ուսումնական հաստատությունների պրոֆեսորներ և դասախոսներ, ինչպիսիք են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանը, Սան Անդրեսի համալսարանը, Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը, Սանտա Կրուզի համալսարանը, Լոնդոնի Մերի թագուհու անվան համալսարանը, Բրուքինգսի ինստիտուտը, Փրինսթոնի համալսարանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Ինչո՞ւ է ձախողվել ուկրաինական կտրուկ հակահարձակումը․ ի՞նչ սպասել

Արման Գալոյան

Ժամանակի գործոնը քաղաքականության մեջ. կամ ինչպես է փոխվում հռետորաբանությունը