Ֆինանսներ

Հանրապետության բոլոր քաղաքներում 2023թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.0-1.7%-ով

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն այս տարվա հուլիսին 2022 թվականի հուլիսի համեմատ նվազել են 3,9%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 2,8%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. հուլիսին հունիսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.0-1.7%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշներն  արձանագրվել են  Վանաձոր և Եղեգնաձոր քաղաքներում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.9%-ով: 

Հացաբուլկեղենը և հացահատիկային ապրանքները հուլիսին մեկ տարվա կտրվածքով էժանացել են 7.6%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0.5%-ով։ Միաժամանակ հնդկաձավարը հուլիսին տարեկան կտրվածքով էժանացել է 26,2%-ով, ոսպը` 22, ոլոռը` 15,2%, բրինձը` 7,8%, բլղուրը` 5,6%, ցորենի ձավարը` 4,5%: - 4,3%-ով, լոբին` 2,1%-ով

Պանրի, թարմ կաթի  և տավարի մսի գները 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ աճել են 1.9%, 3.9%, և 4.5%-ով, իսկ 2023թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4%, 0.2% և 0.5% գնանկում: 2023թ. հուլիսին 2022թ. հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է գառան մսի՝ 2.4%, թռչնամսի՝ 0.9%, իսկ 2023թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար  0.7% և 0.2% գնանկում: 

Ձկան և ծովամթերքի գները 2023 թվականի հուլիսին 2022 թվականի հուլիսին նվազել են 3,7 տոկոսով, իսկ այս տարվա հունիսին՝ 0,1 տոկոսով։ Միաժամանակ իշխանը հաշվետու ժամանակահատվածում էժանացել է 4,4%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 0,1%-ով։

«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները հուլիսին մեկ տարվա ընթացքում աճել են 3.8%-ով, իսկ ամսվա կտրվածքով նվազել են 0.4%-ով։ Միաժամանակ թարմ կաթը հուլիսին մեկ տարվա ընթացքում թանկացել է 3,9%-ով, պանիրը՝ 1,9%-ով (ամսվա ընթացքում անկումը համապատասխանաբար՝ 0,2%-ով և 1,4%-ով)։ Ձուն հուլիսին տարեկան կտրվածքով թանկացել է 19%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0,5%-ով։

«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները հուլիսին տարեկան կտրվածքով էժանացել են 22,3%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 3,7%-ով։ Միաժամանակ մարգարինը էժանացել է 14,3%-ով, կարագը՝ 3,1%-ով, իսկ բուսական արևածաղկի ձեթը՝ 40,5%-ով (ամսվա ընթացքում անկումը համապատասխանաբար՝ 3,7%, 0,5% և 5,6%-ով)։

Մրգերը հուլիսին մեկ տարվա ընթացքում էժանացել են 5,7%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 8,2%-ով։

«Բանջարեղեն» խմբում հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները նվազել են 6.3%-ով, իսկ ամսվա կտրվածքով՝ 13.6%-ով։