Ֆինանսներ

Հայկական մի քանի բանկեր դադարեցրել են Unistream վճարային համակարգի սպասարկումը

Հայկական մի քանի բանկեր դադարեցրել են Unistream վճարային համակարգի սպասարկումը

Հայկական որոշ բանկեր դադարեցրել են Unistream վճարային համակարգի հետ աշխատանքը։ 

«Արդշինբանկը», «Կոնվերսբանկը» «Evocabank»-ը «Հայէկոնոմբանկը» ժամանակավորապես դադարեցրել են «Unistream» համակարգի միջոցով դրամական փոխանցումներ կատարելը։ Հայկական մյուս բանկերը դեռ սահմանափակումներ չեն մտցրել։

Հուլիսի 20-ին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական հինգ վարկային հաստատությունների նկատմամբ՝ ցուցակում ընդգրկված են Tinkoff-ը, Loco-Bank-ը, Sant Petersburg Social Commercial Bank-ը, Solidarity-ն և Unistream-ը: 

Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ-ից դեռևս մեկնաբանություն չի հնչել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական