Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR430.69

RUB4.31

Երևան -1 ℃

Рус Eng

Ռուստամ Բադասյանը Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին

Ֆինանսներ

1 Հուլիսի 2023, 11:58

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունիսի 30-ին Դիլիջանում մասնակցել է հայ-վրացական համատեղ աշխատաժողովին: 

Համատեղ աշխատաժողովին վրացական կողմից մասնակցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են նաև Վրաստանի եկամուտների ծառայության պետ Լևան Կակավան, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք: Հայկական կողմից աշխատաժողովին մասնակցել են նաև ՀՀ ֆինանսերի նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում երկու երկրների մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, քննարկումներ են ծավալվել տարածաշրջանային ընթացիկ մարտահրավերներին, մակրոտնտեսական քաղաքականությանը, հարկային և մաքսային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

ՀՀ ՊԵԿ նախագահը գործընկերոջ՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ կարևորել է երկու երկրների միջև փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել՝ մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու և փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Աշխատաժողովի ավարտին ստորագրվել է ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկային և մաքսային քաղաքականությունների, շահումով խաղերի կարգավորման և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում