Ֆինանսներ

Չինաստանը 2022թ. 16 մլրդ դոլարի դրոն է վաճառել

Չինական անօդաչու թռչող սարքեր արտադրողների ընդհանուր եկամուտն անցյալ տարի աճել է 34%-ով՝ հասնելով ռեկորդային 117 միլիարդ յուանի (մոտ 16,5 միլիարդ դոլար): Այս մասին երկուշաբթի հայտնել է հոնկոնգյան «South China Morning Post» թերթը։

Արդյունաբերական ընկերությունների ընդհանուր թիվը տարեվերջին աճել է մեկ քառորդով և գերազանցել 15.000-ը: Աշխարհի սպառողական շուկայի համար անօդաչու սարքերի մեծ մասն արտադրվել է Շենժենում, որտեղ գտնվում է «DJI» ընկերության կենտրոնակայանը: