Ճապոնական «Toyota Motor» ավտոարտադրողի վաճառքը 2022 ֆինանսական տարում (ավարտվել է 2023թ․ մարտին) կազմել է ռեկորդային՝ 275 միլիարդ դոլար․ այս մասին հայտնել է ընկերությունը իր հրապարակած վիճակագրությամբ։
«Տոյոտան» մինչև 2026թ․ ծրագրում է էլեկտրամեքենաների 10 նոր մոդել թողարկել։ Ընկերությունը նախատեսում է մինչև 2030-ը Եվրոպայում, իսկ մինչև 2035թ․՝ Չինաստանում, վաճառել միայն էլեկտրական և հիբրիդային մեքենաներ։